Posted in հաշվետվություն

Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային ճամբարի ամփոփում

Օգոստոսի 6-ից 8-ը Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողները գտնվում էին Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային ճամբարում։ Ճամփորդությունը սկսեցինք ոււսումնական ժամերգությամբ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում, այնուհետև շարժվեցինք դեպի Սևանավանք։

Եռօրյա ճամբարային օրերը շատ արագ և հետաքրքիր անցավ։ Ունեցանք հետաքրքիր երեկոներ խարույկի շուրջ։

Լողափին սովորողները կարողացան վայելել ջութակի հնչյունները, որը նաև ուղեկցում էր աղբահանության ժամանակ։

Ընկեր Հովսեփի հետ ունեցանք լողուսուցման և առաջին բուժօգնության դասեր, որոնք կարծում եմ ճամբարի ամենակարևոր բաղադրիչներից է։