Posted in Մասնագիտական ուսուցում, Դիպլոմային աշխատանք, պարտիզապուրակային աշխատանք

Դեղձենի

Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։

Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում են նաև նեկտարենիներ)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված չիրկոմպոտջեմալանիմուրաբապովիդլոժելե։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։

Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին)։

Posted in Մասնագիտական ուսուցում, պարտիզապուրակային աշխատանք

Ծիրանենի

Ծիրանենին միատուն բույս է։ Բարձրությունը 6-12 մ է։ Տերևները խոշոր են, կլորավուն կամ լայն էլիպսաձև, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, փոշոտումը՝ խաչաձև։ Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է՝ տարբեր ձևերի և մեծության, զանգվածը՝ 20-120 գ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված. պատրաստում են չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո, օղի և այլն։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Մշակովի տեսակների մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։

Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են ԱրարատիԱրմավիրիԿոտայքիԱրագածոտնիՎայոց ձորի մարզերում։ Փոքր այգիներ կան նաև ՍյունիքիԼոռուՏավուշի մարզերում։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Որդուարի, Համբան, Ղևոնդի տեսակները։ Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահասվարդագույն նոր տեսակները։4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։

Posted in Մասնագիտական ուսուցում, պարտիզապուրակային աշխատանք

Աշխատանք ֆիզիկական միջավայրում. մայիսի 18

Posted on 

98353177_4441858202506467_114770957897302016_n

Շարունակում ենք պարտիզապուրակային աշխատանքները ֆիզիկական միջավայրում։ Այս անգամ կանաչապատում ենք դպրոցի մուտքը։ Պարտիզապուրակային աշխատանքին միացել էր Արևմտյան դպրոց-պարտեզի մի քանի սովորող։

Ֆոտոշարք․

97875159_248234196428563_2800875536681795584_n
97496805_245659696659264_4883085624631885824_n
98353177_4441858202506467_114770957897302016_n
97736162_562594351122893_4074509326230749184_n
98048922_2671122419821020_1952299048211841024_n
Posted in Մասնագիտական ուսուցում, պարտիզապուրակային աշխատանք

Աշխատանք ֆիզիկական միջավայրում. օր 1

Արևմտյան դպրոցը շարունակում է իր աշխատանքը արտակարգ իրավիճակում: Այսօր մենք դպրոցի տարածքը մաքրեցինք աղբից, հարթեցրեցինք լողավազանի և ֆուտբոլի դաշտի մոտի ցանկապատները, խնամեցինք ներսում գտնվող ծաղիկները: Աշխատանքներին մասնակցում էին երկարացված օրվա կազմակերպիչներ Աստղիկ Արսենյանը, Անի Միրզոյանը, Անի Ենգոյանը, Աստղիկ Իսրաելյանը և ես` Մադլեն Թերզյանս: Մեզ ուղղորդում էր մեր շատ սիրելի Հրանտ Գիժլարյանը: