Posted in Մարզական, նախագծեր

Մարմնամարզության ստուգատես

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

Ժամանակահատվածը՝  հունվար 12

Ստուգատեսի պատասխանատու`Ռոզա Գսպոյան

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 3 դասարանի ճանբարայաններ

Նպատակը՝

Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարզագան ստուգատեսի համար տրված վարժություններն են՝

ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն  շարքից  շարափոխվել

երկշարքի,եռաշարքի

բ.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից

գ.   Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով

դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով

ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած

դրությունից, ոտքերի բարձրացում  թեքում առաջ  հասցնել հատակին գլխավերևում,  ծնկները ուղիղ

զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան

է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10 անգամ

ը. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին

թ. Ցատկ ցանցացատկի  վրա

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Posted in Մարզական, նախագծեր

Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ , Ջրվեժ, Արատեսի դպրական կենտրոն, Գեղասահքի դպրոց

Ճամփորդության ամսաթիվը՝ Հունվար

Մասնմակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատներ

Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
  • ձնանկարչություն,
  • մարզական մրցաշարերի իրականացում,
  • դահուկավարություն, սահնակավարություն,
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ
  • դահուկ
  • չմուշկ
Posted in Հեծանվավարություն, նախագծեր

Հեծանվային ստուգատես

Վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Մայր դպրոց

Ժամանակացույց՝ Հունվար

Մասնմակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի ճամբարականներ

Նպատակը՝ ստուգատեսի միջոցով ստուգել սովորողների ձեռք բերած հմտությունները, հեծանիվ վարելու կարողությունը, մտքի ճկունությունը:


Խնդիրները՝
1. 10մ հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
2. Առանց կանգառի՝ 2մ երկարությամբ ճանապարհի շրջադարձ
3. Ուղիղ ճանապարհի անցում 6-7 արգելքների շրջանցմամբ
4. 4-5 ճանապարհային նշանի կիրառում

Պատասխանատուներ՝ Մադլենա Թերզյան, Հրայր Հովհաննիսյան։

Posted in Հեծանվավարություն, Մարզական, նախագծեր

Մարզական ստուգատես

Ձմեռային մարզական խաղերի ժամանակացույց

Մասնակիցներ՝Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատներ։

Մարմնամարզական ստուգատեսի բաղադրիչներն են

Մարմնամարզության ստուգատես

Հեծանվային ստուգատես

Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ

Արդյունքը՝ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in ճամփերդություններ, նախագծեր

Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ , Ջրվեժ, Արատեսի դպրական կենտրոն, Գեղասահքի դպրոց

Ճամփորդության ամսաթիվը՝ 

Արատեսի դպրական կենտրոն

Հունվարի 21-23-Արևմտյան դպրոցի  4-րդ և 5-րդ դասարանի ճամբարականներ:

Համակարգող՝ Սոնա Փափազյան

Մասնմակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատներ

Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
  • ձնանկարչություն,
  • մարզական մրցաշարերի իրականացում,
  • դահուկավարություն, սահնակավարություն,
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ
  • դահուկ
  • չմուշկ
Posted in Հեծանվավարություն, նախագծեր

Հեծանվային ստուգատես

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակացույց՝ Հունվարի 26, 27

9:20-9:50-1.1 դասարան

9:50-10.20 -1.2 դասարան

10:20-10.50- 1.3դասարան

11:50-12:20- 2.3 դասարան

13.20-13.50. 3.3 դասարան


Մասնմակիցներ՝ 1-5-րդ դասարաններ

Հեծանվային ստուգատեսը իրականացվում է կրթահամալիրի յուրաքանչյուր կրտսեր դպրոցում. հեծանիվ վարելու համար ընտրված համապատասխան տարածքում՝ անհրաժեշտ ձևավորմամբ, կահավորմամբ (երթևեկության նշաններ, արգելքներ հաղթահարելու պարագաներ, այլ): Ստուգատեսի պատասխանատու-կազմակերպիչը դպրոցի տրիաթլոնի կազմակերպիչն է, և դասվարը :
Սովորողները ստուգատեսին մասնակցում են մարզական հանդերձանքով: Առկա է լինում առաջին բուժօգնության արկղիկը:

Յուրաքանչյուր տարիքային խմբի համար, ըստ բարդության, առանձնացված են հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, խաղեր:

5-6 տարեկաններ (երկականի, չորսականի հեծանիվներով)

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 3մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3 արգելքների շրջանցմամբ
  • 2-3 ճանապարհային նշանի կիրառում

1-3-րդ դասարաններ

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 6-7արգելքների շրջանցմամբ
Posted in Մարզական, նախագծեր

Էստաֆետային խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  հունվար 14

Մասնակիցներ

1-ին ջոկատ, 2-րդ ջոկատ 3-րդ ջոկատ-10.10-10.55

4-րդ ջոկատ,5-րդ ջոկատ, 6-րդ ջոկատ-11․55-12․40

Երրորդ դասարաններ-7-րդ ջոկատ,8-րդ ջոկատ,9-րդ ջոկատ-12․55-13․35

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։

Posted in նախագծեր

Փափուկ սպունգներ. Համագործակցային նախագիծ

Համագործակցային նախագիծ Անի Գրիգորյանի հետ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Տևողությունը՝ դեկտեմբերի 1-20

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Նպատակները՝

  • Փոխել դասարանի սպունգների ծածկոցները
  • Չափումների շնորհիվ զարգացնել սովորողների հաշվելու, համեմատելու,
  • չափելու հմտությունները
  • Կսովորեն օգտվել կարի մեքենայից դասավանդողների օգնությամբ

Խնդիրներ՝ հաշվել դասարանի սպունգները, սովորողնորի հետ ձեռքի ափով, բռունցքով… հաշվել՝ մեկ սպունգի համար ինչքա՞ն կտոր է անհրաժեշտ։

Սովորողների օգնությամբ կարել սպունգների ծածկոցները։

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, համացանցում։

Posted in նախագծեր

Մարզական էստաֆետային խաղեր

Համագործաքցային նախագիծ Սոնա Սարգսյանի հետ։

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  Դեկտեմբեր

Մասնակիցներ

Արևմտյան դպրոցի ավագ և կրտսեր սովորողներ

Նպատակը՝ Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր

Ամանորյա խաղալիքներ

Համագործաքցային նախագիծ Սոնա Սարգսյանի հետ։

Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ 

Տևողությունը` Դեկտեմբեր

Մասնակիցներ` Չորորդ դասարանի երկարօրյա խմբի ճամբարականներ

Կարի արտադրամաս կրտսեր դպրոցում նախագծի շրջանակներում պատրաստում ենք ամանորյա խաղալիքներ։

Անհրաժեշտ նյութեր` 

  • Գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ, հուլունքներ, կոճակնեճ, փայլեր։

    Խնդիրներ՝ 

    Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում: 

    Նպատակը` պատրաստել գեղեցիկ բացիկներ։


    Արդյունքում` Կունենանք գեղեցիկ բացիկներ, ֆոտոշարք և վիդեոնյութ։