առաջին դասարանի սովորողներն այսպես են սպասում հեծանիվ վարելու հերթին:
https://www.youtube.com/watch?v=CvbdZWZXiy4&list=UUbuVe1H3TvRDZRLVBvtiGnQ
առաջին դասարանի սովորողներն այսպես են սպասում հեծանիվ վարելու հերթին:
https://www.youtube.com/watch?v=CvbdZWZXiy4&list=UUbuVe1H3TvRDZRLVBvtiGnQ
2.1 դասարանի սովորողները երգում են անգամ հեծանիվ վարելիս:
Արևմտյան դպրոցի 2.1 դասարանի սովորողները երգում են անգամ հեծանիվ վարելիս:
Նախկինում հեծանիվով ավելի հազվադեպ էին երթևեկում։ Շուտով այն դարձավ ավելի մարդամոտ տրանսպորտային միջոց։
1․ Հեծանիվ վարելու առաջին նախապայմանն է պահպանել կանոնները, սակայն այն պահպանելը ոչ մի արժեք չունի, եթե վարելու ընթացքում չեն հարգում միմյանց։
2․ Հեծանիվ վարելիս պարտադիր է կրել սաղավարտներ։
3․ Հեծանվորդը միշտ պետք է ուշադիր նայի իր ճանապարհին։
4․ Պետք է պահպանել որոշակի հեռավորություն, դիմացի հեծանվորդից։
5․ Հեծանիվ վարելիս չի թույլատրվում հեռախոսով խոսել, ականջակալներով երգ լսել և անել նմանատիպ այլ գործողություններ, որոնք կշեղեն հեծանվորդի ուշադրությունը։
Ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում հեծանիվի ոտնակները պտտելիս։ Նախ ուղեղն է սկսում լավ աշխատել, ուժեղանում է կենտրոնացումն ու լարվածությունը։ Թոքերը սկսում են հինգ անգամ ավելի լավ աշխատել, քան քայլելիս։
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը- մարտ
Նպատակը՝ Սովորողները հնարավորություն կունենան հեծանիվ վարելու ընթացքում վերհիշեն Թումանյանի բանաստեղծությունները, երգեն Կոմիտասի երգերը, սովորեն նոր քառյակներ։
Խնդիրները՝ Զարգացնել երեխաների մոտ ուշադրության կենտրոնացումը տարբեր գործողությունների ժամանակ, սպորտը և գրականությունը համատեղել մեկ տեղ։
Ընթացքը՝ Վարելու ընթացքում սովորողները կրկնում են արդեն ծանոթ բանաստեղծություններն ու երգերը, սովորում՝ նորերը։
Արդյունքը.ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: