Նոյեմբերի 2-ը շատ հագեցած էր Արևմտյան դպրոցի համար։ Հավաքվել էին մի խումբ սովորողներ, որոնց հետ իրականացրեցինք հետաքրքիր աշխատանքներ։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։
Ընդհանուր պարապմունքից հետո սովորողներն անցան արդեն ավանդույթ դարձած տարածքի մաքրման աշխատանքներին։
Սովորողները Շուշան Ալեքսանյանի, Շողիկ Սահակյանի և Անի Ենգոյանի հետ իրականացրեցին պարտիզապուրակային աշխատանքներ։
Երբ հավաքվում են սեբաստացիները, անհնար է պատկերացնել օրն առանց խոհանոցային գործունեության։ Այս անգամ պատրաստեցինք խնձորի չիր։
Չենք մոռանում հեծանիվների խնամքի մասին։ Մեր տղաները մեծ ոգևորվածությամբ լվացին մեր հեծանիվներ։
Մինչ մենք սովորողների հետ զբաղված էինք տարբեր աշխատանքներով, Անուշ Դավթյանը, Սոնա Սարգսյանը և Աննա Վարդանյանը ստեղծեցին շատ հետաքրքիր հատակի խաղ, առաջին դասարանցիների համար։
Օրն ավարտեցինք Սեդա Թևանյանի հետ։ Սովորեցինք նոր երգեր, կրկնեցինք արդեն մեզ ծանոթ պարերգերը։