Posted in Խոհանոց

Քունջութով աղցան

Քունջութը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Այն հարուստ է ցինկով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, ինչպես նաև A , B, C, E վիտամիններով։ Քունջութը պարունակում է արժեքավոր սեզամին նյութ։ Այն համարվում է շատ հզոր հակաօքսիդանտ, որը կանխում է մաշկի ծերացումը և օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար: Թիամինը, որը սերմերի մի մասն է, բարելավում է նյութափոխանակության գործընթացները և բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։

Քունջութը համարժեք չափաբաժիններով դրական է ազդում սրտի աշխատանքի և արյան ճնշման վրա, նորմալացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակությունը, բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը և դիմադրում բորբոքմանը:

Աղցանի համար անհրաժեշտ է մրգեր և քունջութ։

Մրգերը կտրատում ենք և ավելացնում ենք քունջութ։ Ցանկության դեպքում օգտագործում ենք նաև թթվասեր կամ սերուցք։

Բարի ախորժակ․․․․

Posted in Խոհանոց

Ծաղկակաղամբով աղցան

Ծաղկակաղամբը մշակովի կաղամբների ենթատեսակի մեջ մտնող բազմաթիվ բանջարեղեննեից մեկն է, որը համեմատած գլուխ կաղամբի հետ ավելի նոր մշակաբույս է։

Կաղամբի բոլոր տեսակներից իր սննդային և համային հատկություններով ծաղկակաղամբը գրավում է առաջին տեղը։ Սննդի համար օգտագործվում են ծաղկակաղամբի գլուխները, որոնք իրենցից ներկայացնում են բույսի խիստ կարճացած, հաստացած, մսալի, հոծ կերպով ի մի հավաքած ծաղկակիր ցողունները։ Ծաղկակաղամբն ածխաջրերով և, մանավանդ, դյուրամարս սպիտակուցներով անհամեմատ ավելի հարուստ է, քան գլուխ կաղամբը։ Բացի այդ՝ գլուխ կաղամբից երկու անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում։

Ծաղկակաղամբն օգտագործվում է խաշած, յուղով-ձվով տապակած, թթու դրած վիճակում, և տարբեր ապուրների մեջ։ Ծաղկակաղամբի թթուն բավականին տարածված է հայերի շրջանում։

Բաղադրիչներ

Ծաղկակաղամբ- 500 գրամ

Հազար-1 կապ

Եգիպտացորեն — 100 գրամ

Բուսայուղ-1 ճ․գ․

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Ծաղկակաղամբը մանր կտրատում ենք և շոգեխաշում։ Ավոլացնում ենք մանրեցրած հազարը, եգիպտացորենը և բուսայուղը։ Համեմում ենք աղով և սև պղպեղով։

Բարի ախորժակ․․․

Posted in նախագծեր, Խոհանոց

Խոհանոցային գործունեություն

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ Փետրվար-մայիս

Մասնակիցներ՝ 4-5 րդ․ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Ուսումնասիրել տարբեր սննդամթերքներ և նրանց վերաբերող առողջական կարևոր փաստեր։ Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին, առողջ տրամադրություն և արդյունքում՝ առավելագույն արդյունավետություն ունենալու համար։

Խնդիրներ՝ Ազգային և առողջ կերակուրների պատրաստում:

Ծրագրի իրականացման ընթացքում սովորողը ստանում է

1/  Անհրաժեշտ գիտելիքներ

2/ Անհրաժեշտ հմտություններ

3/ Գիտելիքը և հմտությունները համադրելու և վերլուծելու կարողություն

Նախատեսվում է պատրաստել՝ Թխվածքաբլիթներ, քաղցրավենիքներ, աղցաններ, սենդվիչներ, տարբեր ազգերի ազգային ուտելիքներ։

Անհրաժեշտ իրեր

տախտակ

դանակ

գրտնակ

սպասք

անհրաժեշտ սնունդ

Ընթացքը`

1 Քննարկում և որոշում ենք կերակրատեսակը։

2 Ձեռք ենք բերում անհրաժեշտ սնունդը և սկսում ենք պատրաստել։

Հայկական Հալվա

Ծաղկակաղամբով աղցան

Քունջութով աղցան

Արդյունքը՝ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: