Posted in Մարզական, նախագծեր

Մարզական խաղեր ճամբարականների հետ

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  հունիս

Մասնակիցներ

տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ Ճամբարականների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր, պարտիզապուրակային աշխատանք

Շրջակա միջավայրի խնամք

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, լողափնյա ճամբարի մասնակիցներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը` Սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ։

Խնամել դպրոցի կանաչ տարածքները։

Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք դպրոցի, բակի ծաղիկները, բույսերը։ Ժամանակակից առցանց ծրագրերի միջոցով բացահայտում ենք բույսերի, ծաղիկների առանձնահատկությունները։

Ճամբարականները բաժանվում են խմբերի։ Մի խումբը ջրում , խնամում է դպրոցի ծաղիկները ։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար

Վայրը` Արեւմտյան դպրոց-պարտեզ

Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Ջոկատավար՝ Մադլենա Թերզյան/ m.terzyan@mskh.am, 094 8868 52/ օգնական՝ Աստղիկ Արսենյան

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․500 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Հանելուկների, շուտասելուկների հորինում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանիվ
  • Այց ուսումնական ագարակ
  • Ռոբոտաշինության դասընթաց
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլ։

Երկուշաբթի

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:15-09:30-Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:30-10։00 —Շրջակա միջավայրի խնամք

10։00-11։00-Մարզական խաղեր

11։00-11։30-Նախաճաշ

11:30-12:30- Հեծանվավարություն

13։00-14.00 —«Հազարան հավք»․ Երաժշտական նախագիծ

14:00-14:30-Ճաշ

14:00-14:30- Մուլտֆիլմի դիտում

14։30-15։30- լող, լողափնյա խաղեր

15:30-16:00- Հանգստի ժամ

16։00-17։00- Բակային խաղեր, օրվա ամփոփում

Երեքշաբթի

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:15-09:30-Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:30-10։00 —Շրջակա միջավայրի խնամք

10:00-11։00 — Այց ագարակ

11։00-11։30-Նախաճաշ

11։30-12։30 —Ջրային խաղեր

12։45-13:20- Հարսանեկան կերպարներ

13:30- 14։00-Ճաշ

14:00-15:30-ֆիլմի դիտում

15:30-16:30 Հանգստի ժամ

16:30-17:00 օրվա ամփոփում

Չորեքշաբթի

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:15-09:30-Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:30-10։00 —Շրջակա միջավայրի խնամք

10:00-11:00-Երգում ենք անգլերեն

11։00-11։30-Նախաճաշ

11:30:-12:00- Հարսանեկան երգերի, պարերի ուսուցում

12։00-13։30-Ջրային խաղեր

13:30-14:00 — Ճաշ

14:00-15:30 —Ֆիլմի դիտում

15:30-16:30 —Օրվա ամփոփում

16։30-17։00- ճամբարականների ճանապարհում

Հինգշաբթի

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:15-09:30-Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:30-10։00 —Շրջակա միջավայրի խնամք

11։00-11։30-Նախաճաշ

11։00-12։00- լող, լողափնյա խաղեր

12:00-13:30- Ռոբոտաշինության դաս

13:30-14:00- ճաշ

14:00-14:30-պղպջակատոն

14:30-16:00 —ֆիլմի դիտում

Ուրբաթ

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:15-09:30-Ճամբարային ընդհանուր պարապմունք

10:00-10:30-Շրջակա միջավայրի խնամք

11։00-11։30-Նախաճաշ

11:00-12:00- լող, լողափնյա խաղեր

12:00-13:00 —Էստաֆետային խաղեր

13:00-13:30-տեխնոլոգիական աշխատանք

13:30-14:30-Հեծանվավարություն

14:00-15:00 —ճամբարային մեդիաուրբաթ

15:00-14:30-Ճաշ

14:30-15:30-ընթերցանություն

15:30-16:30-հանգստի ժամ

16:30-17:00- ճամբարային շաբաթվա ամփոփում.