Լողափնյա ճամբարի մասնակից ճամբարականները կատարել են պարտիզապուրակային աշխատանքներ։ Ընկեր Աչերի հետ մասնակցել են Հարսանեկան երգերի, պարերի ուսուցում նախագծին։ Այցելել են Մայր դպրոց և ընկեր Գնելի հետ ունեցել հետաքրքիր դաս։ Ճամբարականները մասնակցեցին իրենց ընկերոջ՝ Մարկ Վարդանյանի ցուցահանդեսին ։ Ունեցան ձիավարության, տեխնոլոգիական և ընթերցանության ժամեր։ Շաբաթն ամփոփեցին մեծ ծիսական հարսանիքով։
Շաբաթվա օրերի ամփոփումները՝ հղումներով՝
Ամառային ճամբար՝ օր 1
Ամառային ճամբար, օր 2
Ճամբարային օր 3
Ճամբարային 4-րդ օրը
Ամառային ճամբար, օր 5
Մասնակիցների թիվը
1-ին օրը 25 ճամբարական՝ 14-ը կրթահամալիրի սովորողներ են, 7-ը այլ դպրոցներից, 4-ը աշխատողի երեխա։
2-րդ օրը 25 ճամբարական՝ 13-ը կրթահամալիրի սաներ են, 8-ը՝ այլ դպրոցներից , 4-ը աշխատողի երեխաներ:
3-րդ օրը 28 ճամբարական՝ 16-ը կրթահամալիրի սաներ են, 8-ը՝ այլ դպրոցներից, 4- ը աշխատողի երեխաներ։
4-րդ օրը 25 ճամբարական՝ 14-ը կրթահամալիրի սաներ են, 8-ը՝ այլ դպրոցներից, 3-ը աշխատողի երեխաներ։
5-րդ օրը 25 ճամբարական ՝ 14-ը կրթահամալիրի սաներ են, 8-ը՝ այլ դպրոցներից, 3-ը աշխատողի երեխաներ։
5 օրերի ընթացքում՝ 128 մասնակից։
Վճարումներ
վճարվել է 259500 դրամ