Posted in Մարզական, նախագծեր

Մարզական խաղեր ճամբարականների հետ

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  հունիս

Մասնակիցներ

տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ Ճամբարականների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր, պարտիզապուրակային աշխատանք

Շրջակա միջավայրի խնամք

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, լողափնյա ճամբարի մասնակիցներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը` Սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ։

Խնամել դպրոցի կանաչ տարածքները։

Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք դպրոցի, բակի ծաղիկները, բույսերը։ Ժամանակակից առցանց ծրագրերի միջոցով բացահայտում ենք բույսերի, ծաղիկների առանձնահատկությունները։

Ճամբարականները բաժանվում են խմբերի։ Մի խումբը ջրում , խնամում է դպրոցի ծաղիկները ։