Օրը՝ 16.05.2022
Ժամը՝ 12:55
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզասրահ
Մասնակիցներ՝ դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Մադլեն Թերզյան
Մարզախաղ 1
Մարզագորգի երկարությամբ դասավորում ենք տարբեր քանակությամբ բուլավաներ: Սովորողները, գնդակը վարելով շարժվում են առաջ: Կենտ բուլավաների ժամանակ գնդակը մեկ անգամ նետում են օդ և բռնում, զույգ բուլավաների ժամանակ՝ երկու անգամ:
Մարզախաղ 2
Մարզագորգին, օղակների մեջ, դնում ենք /երկնիշ/ զույգ և կենտ թվանշաններ: Սովորողները դանդաղ վազքով շարժվում են առաջ: Կենտ թվանշանին հանդիպելիս կքանստում են, զույգ թվանշան հանդիպելիս ցատկում:
Մարզախաղ 3
Սովորողներից մեկին ընտրում ենք խաղավար, մնացածը կանգնում են շարք: Խաղավարը սովորողներին թվաբանական գործողություններ է առաջարում: Զույգ թիվ ստանալիս սովորողները կքանստում են, կենտ թիվ ստանալիս՝ կանգնում: