Posted in Մարզական, նախագծեր

Մարզվում են ծնողները

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը`Մայիս

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, դաստիարկներ

Նպատակը՝Ծնողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Ծնողները բաժանվում են երկու խմբի: Ամեն խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ծնեղները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ծնողները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու ծնող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական ծնող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։