Posted in հաշվետվություն

Ապրիլ ամսվա ամփոփում

Սպորտ FM #1

Մարզախաղեր 1.1 դասարանում

Մարմնամարզություն 3.1 դասարանում

Մարզական խաղեր 3.1 դասարանում

Էստաֆետային խաղեր

Մարզական խաղեր 3.3 դասարանում

«Ձոն» նախագիծ.Խատուտիկներով շրջանակներ մայրիկներին

Posted in Սպորտ FM

Ռադիոնախագիծ

Վայրը՝ Արևմտյա դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ Արեւմտյան դպրոցի սովորողներ։

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ սովորողների խոսքի զարգացում, ինքնաարտահայտվելու կարողության հմտացում, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու  կարողությունների զարգացում֊ամրապնդում։

Խնդիրները՝ Սովորողների որոնողական֊հետազոտական կարողությունների ձեռքբերում, նոր մարզական գիտելիքների համալրում, բանավոր խոսքի զարգացում,լսածը փոխանցելու կարողության զարգացում, նոր գիտելիքների հաղորդում և  փոխանցում :

Ընթացքը՝ նախօրոք ընտրում ենք տվյալ շաբաթվա ընթացքում կաըացած մարզական թեմաներ, պատմություններ,  տեղեկություններ, ուսումնասիրում ենք տարբեր մարզաձևեր։

Նախագծի արդյունքը՝ Ռադիոնյութի պարբերաբար հրապարակում իմ բլոգում, դպրոցի ենթակայքում:

Posted in Մարզական, նախագծեր

Մարզվում են ծնողները

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը`Մայիս

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, դաստիարկներ

Նպատակը՝Ծնողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Ծնողները բաժանվում են երկու խմբի: Ամեն խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ծնեղները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ծնողները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու ծնող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական ծնող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։