Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ
Ժամանակահատվածը՝ հունվար 12
Ստուգատեսի պատասխանատու`Ռոզա Գսպոյան
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 3 դասարանի ճանբարայաններ
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Մարզագան ստուգատեսի համար տրված վարժություններն են՝
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել
երկշարքի,եռաշարքի
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած
դրությունից, ոտքերի բարձրացում թեքում առաջ հասցնել հատակին գլխավերևում, ծնկները ուղիղ
զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին
թ. Ցատկ ցանցացատկի վրա
Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից: