Նախագծեր՝ համագործակցային, «Սովորող-սովորեցնող»
Ժամանակահատվածը՝ մայիս
Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, Քոլեջի «Հագուստի մոդելավորում» բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ
Համակարգողներ՝ Լուսինե Պետրոսյան, Մադլեն Թերզյան, Մերի Խանջյան, Անուշ Դավթյան

Անցկացման վայրը՝ Քոլեջի կարի արհեստանոց, Արևմտյան դպրոց-պարտեզ
Անհրաժեշտ է՝ կտոր, ասեղ, թել, կտորի ներկեր, վրձին, հաստ թել (шнурок), կարի մեքենա
Նպատակը՝ անհատական ուսապարկերի ստեղծում, նկարազարդում
Խնդիրներ՝ համագործակցելու կարողություն, ձևավորել և զարգացնել կտորի, կարի մեքենայի հետ աշխատելու կարողություն /ձևել, կտրել, կարել, նկարել/
Ընթացքը՝
-քայլք դեպի Քոլեջի կարի արհեստանոց
-նայել ուսապարկերի օրինակներ
-գծել ձևանմուշը
-ըստ ձևանմուշի՝ կտորից ձևել ուսապարկն ու կտրել
-ասեղով կարել, ամրացնել
-եթե ուղղելու կարիք չկա, կարել կարի մեքենայի օգնությամբ:
Փուլերի ամփոփում՝ ռադիոնյութերի, տեսանյութերի տեսքով
Արդյունքը՝ Պայուսակների ցուցադրություն, ֆոտոպատում, ռադիոնյութ, տեսանյութ