Posted in Առցանց ուսուցում

Խոսքային , շնչառության զարգացնող խաղեր՝ մարմնամարզության միջոցով

Վայրը` Առցանց հարթակ

Տևողությունը` 20.04-24.04

Մասնակիցներ` 1-3 դասարանի սովորողներ

Խնդիրներ` տեսազանգի միջոզով սովորողների հետ մարզվել: Կարող են ներգրավվել նաև ընտանիքի անդամնեեը:

Նպատակը`Օգնում է զարգացնելու կենտրոնացումը, կանոններին հետևելու կարողությունը, շարժումների կառավարումը:

Ընթացքը՝ Սովորում ենք շուտասելուկ: Այն ասում ենք կքանստելով: Մեկ շուտասելուկի ընթացքում կքանստում ենք չորս անգամ: Հետո շուտասելուկը կրկնում ենք երկու անգամ՝ կքանստում երեգ անգամ: Այնուհետև, երկու անգամ կքանստելով, շուտասելուկը կրկնում ենք երեք անգամ: Վերջում մեկ անգամ կքանստելով պետք է կարողանանք շուտասելուկը կրկնել չորս անգամ :

Ժամատախտակ՝ Տեսադասերի ցուցակ

Արդյունքները կամփոփենք տեսանյութերի տեսքով: