Posted in Մասնագիտական ուսուցում, պարտիզապուրակային աշխատանք

Աշխատանք ֆիզիկական միջավայրում. օր 1

Արևմտյան դպրոցը շարունակում է իր աշխատանքը արտակարգ իրավիճակում: Այսօր մենք դպրոցի տարածքը մաքրեցինք աղբից, հարթեցրեցինք լողավազանի և ֆուտբոլի դաշտի մոտի ցանկապատները, խնամեցինք ներսում գտնվող ծաղիկները: Աշխատանքներին մասնակցում էին երկարացված օրվա կազմակերպիչներ Աստղիկ Արսենյանը, Անի Միրզոյանը, Անի Ենգոյանը, Աստղիկ Իսրաելյանը և ես` Մադլեն Թերզյանս: Մեզ ուղղորդում էր մեր շատ սիրելի Հրանտ Գիժլարյանը: