Նախկինում հեծանիվով ավելի հազվադեպ էին երթևեկում։ Շուտով այն դարձավ ավելի մարդամոտ տրանսպորտային միջոց։
1․ Հեծանիվ վարելու առաջին նախապայմանն է պահպանել կանոնները, սակայն այն պահպանելը ոչ մի արժեք չունի, եթե վարելու ընթացքում չեն հարգում միմյանց։
2․ Հեծանիվ վարելիս պարտադիր է կրել սաղավարտներ։
3․ Հեծանվորդը միշտ պետք է ուշադիր նայի իր ճանապարհին։
4․ Պետք է պահպանել որոշակի հեռավորություն, դիմացի հեծանվորդից։
5․ Հեծանիվ վարելիս չի թույլատրվում հեռախոսով խոսել, ականջակալներով երգ լսել և անել նմանատիպ այլ գործողություններ, որոնք կշեղեն հեծանվորդի ուշադրությունը։
Ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում հեծանիվի ոտնակները պտտելիս։ Նախ ուղեղն է սկսում լավ աշխատել, ուժեղանում է կենտրոնացումն ու լարվածությունը։ Թոքերը սկսում են հինգ անգամ ավելի լավ աշխատել, քան քայլելիս։