Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ ձմեռային մարզական խաղերն անցկացրեցինք Կոտայքի մարզում: Մեզ ուղեկցում էր մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյանը, ով եղել էր տարածքում, ուսումնասիրել այն: Ճամփորդության առաջին կանգառը եղավ Կոտայքի մարզի Զառ գյում։ Ժորա Սարգսյանի անվան դպրոցում իրականացրեցին կրթական փոխանակման ծրագիր՝ սեբաստացի սովորողները պատմեցին մեր կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին, ապա լսեցին Զառ գյուղի դպրոցականներին։ Դատարկաձեռն չէինք գնացել, մեզ հետ վերցրել էինք գինու լաբորատորիայում մեր սովորողների պատրաստած գինիներից:
Դպրոցից շարժվեցինք դեպի Սևաբերդ գյուղ, որտեղից էլ սկսեցինք մեր քայլարշավը դեպի Կիկլոպյան ամրոց, որտեղ առատ ձյուն կար և ձմեռային մարզական խաղերը կազմակերպելու շատ լավ տարածք էր: Խաղերն ավելի հետաքրքիր ավելի և ապահովդարձրեց Միքայել Ղազարյանը:













