Posted in ճամփերդություններ, նախագծեր

Ձմեռային մարզական ստուգատես

ԱՐՄԻՆԵ ԳՅՈՆՋՅԱՆ ♦ 16 ЯНВАРЯ, 2020 ♦ ОСТАВЬТЕ КОММЕНТАРИЙ

զառ

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Զառ

Ճամփորդության ամսաթիվը՝ հունվարի 21

Մասնմակիցներ՝ 2-րդ դասարանի ճամբարականներ

Մեկնումը դպրոցից՝ ժամը 10։00

Ժամանումը դպրոց՝ ժամը 15:00

Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
  • ձնանկարչություն,
  • մարզական մրցաշարերի իրականացում,
  • դահուկավարություն, սահնակավարություն,
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ
  • դահուկ
  • չմուշկ
Posted in ճամփերդություններ

Մարզական խաղերը Զառ գյուղում

Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ ձմեռային մարզական խաղերն անցկացրեցինք Կոտայքի մարզում: Մեզ ուղեկցում էր մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյանը, ով եղել էր տարածքում, ուսումնասիրել այն: Ճամփորդության առաջին կանգառը եղավ Կոտայքի մարզի Զառ գյում։ Ժորա Սարգսյանի անվան դպրոցում իրականացրեցին կրթական փոխանակման ծրագիր՝ սեբաստացի սովորողները պատմեցին մեր կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին, ապա լսեցին Զառ գյուղի դպրոցականներին։ Դատարկաձեռն չէինք գնացել, մեզ հետ վերցրել էինք գինու լաբորատորիայում մեր սովորողների պատրաստած գինիներից:
Դպրոցից շարժվեցինք դեպի Սևաբերդ գյուղ, որտեղից էլ սկսեցինք մեր քայլարշավը դեպի Կիկլոպյան ամրոց, որտեղ առատ ձյուն կար և ձմեռային մարզական խաղերը կազմակերպելու շատ լավ տարածք էր: Խաղերն ավելի հետաքրքիր ավելի և ապահովդարձրեց Միքայել Ղազարյանը: