Posted in Uncategorized

Ուսուցչի օգնականը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարութըան որոշման, դպրոցներում արդեն կլինեն ուսուցչի օգնականներ:

Ուսուցչի օգնականը ուսուցչին աջակցություն պետք է ցուցաբերի առաջին հերթին հայտնաբերելու այն երեխաներին, որոնք այս կամ այն պատճառով չեն հասցնում ծրագիրը: Նրանք կարող են լինել տարբեր ներառական խնդիրներով երեխաներ:

Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրումն է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինեն հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին: Այստեղ մեծ է ուսուցչի օգնականի դերը, ով կարողանում է առանձնահատուկ ուշադրության առժանացնել ցանկացած երեխայի:

Ես աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որպես ուսուցչի օգնական: Մեզ մոտ ամեն ինչ մի փոքր այլ է, ավելի հետաքրքիր: Ես հնարավորություն եմ ունենում աշխատելու ոչ միայն խնդիրներով երեխաների հետ, այլ առաջինից երրորդ դասարանների բոլոր սովորողների հետ: Շաբաթվա ընթացքում լինում եմ բոլոր դասարաննորում, շփվում երեխաների հետ, օգնում ուսուցչին դասի հետ կապված ցանկացած հարցով: Դասվարի հետ միասին կազմակերպում ենք երեխաների լողուսուցումը: Շաբաթական երկու ժամ յուրաքանչյուր դասարանի հետ անցկացնում եմ հեծանվավարության դասեր: Ուսուցիցների հետ սովորողներին տանում ենք ենք ուսումնական ագարակ և տարբեր նախագծեր իրականացնում այնտեղ: Անհրաժեշտության դեպքում նաև ճամփորդում ենք :

Ես սիրում եմ իմ աշխատանքը և հույս ունեմ, որ կարողանում եմ ինչ-որ չափով օգնել դասվարին և սովորողին:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s