Posted in նախագծեր, Uncategorized

Բարձունքի հաղթահարում

<<Բարձունքի հաղթահարում>> նախագիծ

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 3-4-ը

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) և անհատական աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Կարողանա կազմել ճամփորդության ընդհանուր նախահաշիվը
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Թվային ֆոտոխցիկով, տեսախցիկով նկարահանել
• Հանպատրաստից հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին գրավոր պատում, ֆոտոշարք ստեղծել
• Ճամփորդության մասին տեղեկատվական բնույթի նյութ, ֆիլմ, շնորհանդես (պրեզենտացիա) ստեղծել

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s