Posted in նախագծեր, Uncategorized

Ուսումնական օրացույց 2019-2020

Ուսումնական օրացույց 2019-2020

Սեպտեմբեր ամսվա նախագծերը

Սեպտեմբերի 2-6-ը նախագծային ուսուցման շաբաթ․

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

«Ուրախ ամառ» նախագիծ

Տևողությունը՝ սեպտեմբերի 2-6ը

Նախագծի նպատակը՝

Սովորողը իր մտքի բանավոր ձևակերպմամբ ներկայացնում է իրեն մեդիամիջավայրում

Խնդիրները՝

  • բանավոր ճիշտ խոսքի զարգացում
  • անկաշկանդ արտահայտվելու կարողության զարգացում
  • լսելու կարողության զարգացում

Ընթացքը՝

  • Սովորողը պատմում է, թե որտեղ  և ում հետ է անցկացրել իր ամառը
  • ձայնագրվում է
  • փորձում է նկարել իր պատմածը  Paint ծրագրով

Արդյունքում՝ սովորողը ճիշտ կշարադրի իր խոսքը, կսովորի անկաշկանդ արտահայտվել մեդիամիջավայրում, կծանոթանա ձայնագրվելու կանոններին, կտիրապետի նկարչական հմտություններին։

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում

2․ <<Բարձունքի հաղթահարում>> նախագիծ

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 3-4-ը

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) և անհատական աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Կարողանա կազմել ճամփորդության ընդհանուր նախահաշիվը
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Թվային ֆոտոխցիկով, տեսախցիկով նկարահանել
• Հանպատրաստից հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին գրավոր պատում, ֆոտոշարք ստեղծել
• Ճամփորդության մասին տեղեկատվական բնույթի նյութ, ֆիլմ, շնորհանդես (պրեզենտացիա) ստեղծել

     3․«Շրջակա միջավայրի բարելավում և խնամք»

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Սովորողի մեջ սերմանել սեր աշխատանքի նկատմամբ,պահպանել իրեն շրջապատող տարածքի մաքրությունը,  խնամել բույսերը։

Նախագծի խնդիրները՝

  • աշխատանքային հմտությունների և կարողությունների ձևավորում
  • բույսերի հետ ճիշտ աշխատելու և խնամելու կարողության ձևավորում
  • շրջակա միջավայրի հանդեպ բարեխիղճ վերաբերմքի սերմանում
  • կոլեկտիվ աշխատելու սովորության ձևավորում

Ընթացքը՝

Շաբաթական առնվազն 2-3 անգամ կատարել մաքրման աշխատանքներ դպրոցի շրջակայքում և նրա հարակից տարածքներում, մաքրել տարածքը աղբից, ավելորդ չորացած ճյուղերից, մաքրել սենյակային բույսերի տերևների վրայի փոշին, կատարել նոր բույսերի տնկում։

4․«Լողափնյա աշուն»  նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 1- ից հոկտեմբերի 31-ը

Նախագծի նպատակը՝

Սովորողներին նախապատրաստում և տրամադրում  է նոր ուսումնական տարվա: Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը:

Ընթացքը՝

Սովորողները զգեստափոխվում են, մարզվում, ցնցուղով ցողվում,  լողում և լողափնյա ընթերցումներ իրականացնում։

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

1.Բարձունքի հաղթահարում

Ճամփորդության վայրը`

Գեղարքունիքի մարզ՝ Արմաղան

Նախագծի հեղինակ`Սոնա Փափազյան

Ճամփորդության մասնակիցներ 4-5  դասարանի սովորողներ

Ճամփորդության օր —

Ճամփորդության սկիզբ՝ 10.00

Վերադարձ`15:00

Երթուղին` Երևան-Գեղարքունիք-Մարտունի-Մադինա-Արմաղան

Նպատակը` Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում։

Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն:  Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

  • Անհրաժեշտ գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ

Ընթացքը՝

  • Իրականացնել նկարչական պլեներ եկեղեցու բակում
  • Էկոլոգիական աշխատանք

Նախագծի ընթացքում  կհամալրվի սովորողի գիտելիքները՝

Ես և շրջակա աշխարհը (ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային կոթողներին),
մայրենի խոսքի մշակում (բանավոր խոսքի զարգացում,բառապաշարի հարստացում, տեղեկությունների հավաքագրում, փոխադրում, ներկայացում), մաթեմատիկական հաշվարկներ, ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում, ֆիլմերի և ռադիոհաղորդումների պատրաստում։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

2․Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 8

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ մեծանուն երգահանի գրական ստեղծագործություններին և կյանքին:

Նախագծի խնդիրները՝

բանավոր խոսքի զարգացում, գրկան ստեղծագործության միջոցով ինքնարտահայտվելու կարողության զարգացում, գեղարվեստական ճաշակի ձևավորում, լսելու, լսածը սեփական բառերով  վերարտադրելու կարողության  զարգացում:

Ընթացքը՝

  • Սովորողների հետ ուսումնասիրել երգահանի կենսագրության մշակված տարբերակը
  • Կարդալ անհայտ բանաստեղծությունները, քննարկել, վերլուծել
  • Երգել, արտաբերել բերանացի արդեն հայտնի տեղծագործությունները
  • Ընտրել որևէ ստեղծագործություն և ստեղծել կարաոկե տարբերակ

3․«Ուսումնական աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատաիրք ճամբարականներ

Տևողությունը՝ hոկտեմբերի 29-նոյեմբերի 3

Նախագծի նպատակը՝

Սովորողին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ և այդ  ճանապարհով նրա մոտ գեղեցիկը զգալու և պատկերելու ունակությունը զարգացնել,զարգացնել ստեղծագործական միտքը, ուսումնասիրել նյութերը, զարգացնել գեղագիտական ճաշակը։

Նախագծի խնդիրները՝

Բանավոր խոսքի զարրգացում, ՏՀՏ հմտությունների ձևավորում, տեխնոլոգիական հմտությունների ձևավորում, գիտելիքների համալրում։

Ընթացքը՝

  • Paint ծրագրով նկարել աշունը՝ դասական երաժշտության ներքո
  • սովորել նոր բառեր, որոնք  բնութագրում են աշունը,
  • միասնական խմբով հավաքել տերևներ և դրանցից պատրաստել ապլիկացիաներ

Նոյեմբեր ամսվա նախագծեր

․ «Սեբաստացու օրեր» նախագիծ

Մասնակիցնեեեր՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Տևողությունը` նոյեմբերի 5-12

Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի սովորողներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը, նպաստել սովորողի մոտ սովորելու, փնտրելու որակների զարգացմանը:

Խնդիրները՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • գիտելիքների համալրում
  • լսածը սեփական բառերով  վերարտադրելու կարողության  զարգացում:

Քննարկումներ հետևյալ թեմաներով`

  1. Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  2. Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:
  3. Ի՞նչ գիտի իմ շրջապատը Մխիթար Սեբաստացու մասին:

2․«Հետաքրքրասերների աշխարհում» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝ նոր գիտելիքների հաղորդում և  փոխանցում

Խնդիրները՝

  • նոր գիտելիքների համալրում
  • բանավոր խոսքի զարգացում
  • լսածը փոխանցելու կարողության զարգացում

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք թեման (կենդանիներ, բույսեր, մոլորակներ և այլն) գտնում ենք համացանցից հետաքրքիր տեղեկություններ տվյալ թեմայի շուրջ, ուսումնասիրում ենք, քննարկում և վերջում պատրաստում ենք ռադիոթողարկում տվյալ թեմայի վերաբերյալ։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ դեկտեմբերի 3-28

Նպատակը՝ նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
Ստեղծել շնորհավորական բացիկներ
Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
Ընթացքը՝

Կամփոփենք  մեր ունեցած գիտելիքները ամանորյա տոնակատարության վերաբերյալ: Համացանցից կգտնենք ամանորյա հետաքրքիր ֆիմեր և մուլտֆիլմներ, կդիտենք ու կքննարկենք  միասին: Կսովորենք ամանորյա երգեր՝ ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Տեխնոլոգիա՝

Նախօրոք ընտրում ենք այն ամանորյա զարդը կամ խաղալիքը, որը պետք է պատրաստենք։ Պատրաստելու ենք նաև ամանորյա գեղեցիկ բացիկներ։

Անհրաժեշտ են՝ գունավոր թղթեր, մկրատ, կարկին, գունավոր ֆլոմաստերներ, սոսինձ, կոճակներ։

443
igrushka5
krasivye-novogodnie-podelki
orig
paper04
snowman_1512802041-1140x570

Նկարչություն՝ Paint նկաչական ծրագրի օգնությամբ պատրաստում ենք տոնական բացիկներ

2․ <<Ամանորյա ռադիո>>

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝ նոր գիտելիքների հաղորդում և  փոխանցում

Խնդիրները՝

  • նոր գիտելիքների համալրում
  • բանավոր խոսքի զարգացում
  • լսածը փոխանցելու կարողության զարգացում

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք ամանորի հետ կապված հետաքրքիր թեմաներ, պատմություններ,  տեղեկություններ տվյալ թեմայի շուրջ, ուսումնասիրում ենք, քննարկում և վերջում պատրաստում ենք ռադիոթողարկում տվյալ թեմայի վերաբերյալ։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Հունվար ամսվա նախագծեր

Ուսումնական ձմեռային ճամբար

Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ հունվարի 8-26-ը

Նպատակը՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին

  1. Նախապատրաստում մարմնամարզական սուգատեսին 

Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում, որոնց արդյունքում սովորում ենք՝

  • Շարային վարժություններ
  • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
  • Օղակի պտտում 30 վայրկյան
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա,պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու:

       2. Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում

 Բնագիտական լաբորատոր փորձեր՝

1․Լիմոնը փուչիկ է փչում

2․Հավասարակշռություն և տեսողական խաբկանք

3․Չխառնվող գույներ

3. Դիջիթեքի նախապատրաստում 

4. Տեխնոլոգիական գործունեություն, նկարչություն

1․Օրիգամի՝ էջանշան-մատիտ

2․Օրիգամի՝ մուկ

3․Օրիգամի՝ բաժակ

4․Խնձոր պլաստիկ շշերից

Փետրվար ամսվա նախագծեր

 1․ «Թումանյանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 5-մարտի 16

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ստեղծագործական երևակայությունը

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում,ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում, տարածում, համագործակցային աշխատանքների կազմակերպում

Ընթացքը՝

  • Ծանոթանում ենք  Հ. Թումանյանի կենսագրությանը
  • Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում  դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
  • Կատարում ենք ձայնագրություններ հետևյալ թեմաներով՝

Ի՞նչ գիտեք Հովհաննես Թումանյանի մասին

Ի՞նչ ստեղծագործություններ են ծանոթ ձեզ

Կատարել մի փոքր հատված որևէ բանաստեղծությունից

Ռոդարիական հնարքների կիրառում-Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր մի հեքիաթ

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

     2․ «Տեխնոլոգիա կոճակներով» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Զարգացնել գեղարվեստական ընդունակությունները, ստեղծագործական մտքը,  գեղագիտական ճաշակը։

Խնդիրները՝

  • ստեղծագործական մտածողության զարգացում
  • աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
  • երևակայական մտածողության զարգացում
  • մնայուն արժեքի ստեղծում
  • շրջակա միջավայրի ձևավորում

Անհրաժեշտ պարագաններ՝

Կոճակներ՝ տարբեր գույների և չափերի, ուլունքներ, քարեր, սոսինձ։

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք այն պատկերը, որով պետք է աշխատենք,  փորձում ենք պարզել, թե ի՞նչ գույներից կարող է  այն կազմված լինել, ընտրում ենք դրան համապատասխան կոճակները և սկսում ենք հավաքել պատկերը կոճակներով՝

19ae333c0487
c165051ba593
d6086de322f98f66cc694f32ea284557_XL
IMG_2860

Մարտ ամսվա նախագծեր

1․«Ձոն» նախագիծ

Մասնակիցներ` տարատարիք ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝  մարտի 5-ից ապրիլի 7-ը

Նպատակը՝ մայրիկագովք

Խնդիրները՝ տեխնոլոգիական և  մեդիահմտությունների կիրառում

Ընթացքը`

 Պատրաստել ՝

  • էլեկտրոնային բացիկներ
  • թղթե բացիկներ և ծաղիկներ
  • Հորինել բանաստեղծություններ` <<Իմ մայրիկը>> թեմայով

 2․Ծառզարդարի ուսումնական նախագիծ

Նախագծի անվանում՝ Ես և շրջակա աշխարհը

Նախագծի մասնակիցները՝ տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ Բնապահպանական գործունեություն, միջավայրի խնամք, բույսերի տեսակավորում, ծանոթացում աշխատանքային գործիքներին:

Իրականացվող աշխատանքներ՝

Միջավայրի, հարակից տարածքների բարելավում, աղբի, թափոնների մաքրում, տեսակավորում: Իրականացնում ենք ծաղկատունկ: Ընտրում ենք ծաղիկների, բույսերի տեսակները: Համացանցից, այլ աղբյուրներից գտնում ենք մշակման  և խնամքի կանոնները, կազմակերպում ենք  բաց դաս կրտսեր ընկերների համար և նրանց ենք  փոխանցում մեր փորձն ու հմտությունները:

Ապրիլ ամսվա նախագծեր

1․«Աղայանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝ ապրիլի 1-14

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտել  ու ճանաչել Ղ. Աղայանին, նրա ստեղծագործությունների միջոցով զարգացնել  սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ստեղծագործական երևակայությունը

Խնդիրները՝ Ղ. Աղայանի ստեղծագործությունները յուրացնել, քննարկել, տարածել, համագործակցային աշխատանքներ կազմակերպել

Ընթացքը՝

  • Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում  դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
  • Պատրասում  փոքրիկ տեսապատում Ղ.Աղայանի և նրա ստեղծագործությունների վերաբերյալ

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

2․«Ռոդարիական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝ Ռոդարիական հնարքները օգտագործում ենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում

Նպատակն ու խնդիրները `զարգացնել սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը , սովորեցնել ինքնուրույն մտածել,  ուսումնասիրել, կիրառելով   մեդիագիտելիքներն ու  մեդիահմտությունները :

Ընթացքը՝

  • Տրվում են իրար հետ կապ չունեցող մի քանի բառեր, որոնցով պետք է հեքիաթ հորինել
  • Նկարում Paint ծրագրով
  • Ձայնագրում ենք մեր հորինած հեքիաթները և ստեղծում աուդիոհեքիաթներ

Մայիս ամսվա նախագծեր

1․Այլընտրանքային տեխնոլոգիա

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Սովորողին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ, զարգացնել ստեղծագործական միտքը, ուսումնասիրել նյութերը, զարգացնել գեղագիտական ճաշակը։

Նախագծի խնդիրները՝

  • Ստեղծագործական մտածողության զարգացում
  • տարբեր նյութերի ուսումնասիրություն
  • աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • շրջակա միջավայրի ձևավորում
  • տեսողական հիշողության և ձեռքի շարժման զարգացում

Ընթացքը՝

Սովորողները նախօրոք ուսումնասիրում, ծանոթանում են այն նյութերին, որոնցով պետք է աշխատեն։ Ունենում են անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները և ըստ հրահանգների, հերթականությամբ կատարում են աշխատանքը մինչ վերջնական արդյունքը հասնելը՝

2․Մայիսյան հավաքի ծրագիր՝ 14․05-18․05

Թեմա՝ Ռոդարիական աուդիոհեքիաթների ստեղծում

Տևողությունը՝ մայիսի 14-18-ը

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝ երևակայական, լեզվական, ստեղծագործական մտածողության զարգացում

Նախագծի խնդիրները՝  ստեղծագործելու, paint ծրագրով նկարելու տեխնիկային տիրապետելու, հմտանալու կարողության զարգացում

Ընթացքը՝

  • Ընտրել տրված վերնագրերից որևէ մեկը
  • Վերնագրի շուրջ հետաքրքիր, անսպասելի, զավեշտալի, անսովոր պատմություն հորինել
  • Պատմությունը երկու կամ երեք հատվածի բաժանել և նկարել paint ծրագրով
  • Պատումը ձայնագրել
  • Պատումը և նկարները հավաքել AVS ծրագրով

Արդյունքում՝ կունենանք Ռոդարիական հեքիաթների մեր տարբերակները,  որպես լրացուցիչ կրթության առաջադրանք։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s