Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իրականացնում է մանկավարժական ճամբար ՝ կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների հետ: Ճամբարում առաջին օրը մենք կատարեցինք ազգային պարերգեր, ծանոթացանք ազգային խաղերին ու պարերին, որի պատասխանատուն էր Մարինե Մկրտչյանը:
Մարիետ Սիմոնյանի հետ զրուցեցինք հայոց լեզուն ճիշտ և գրագետ գրելու և խոսելու կարևորության մասին: Զրուցեցինք ինչպես սովորողի, այնպես էլ դասավանդողի երևակայության մասին: Ստեղծականության և լեզվագործունեության մասին:
Այնուհետև պարտեզապուրակային աշխատանքներ կատարեցինք բուսաբուծության լաբորատորիայում, որի պատասխանատուն էր Շողիկ Պողոսյանը: Այնտեղ մենք բացահայտեցինք մի նոր բուսական աշխարհ, հասկացանք նրանց կարևորությունն ու նշանակությունը: Սովորեցինք խնամել ու սիրել նրանց:
Օրը եզրափակվեց մարմնամարզության պարապունքով, որտեղ մեզ տանջալի, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի վարժություններ էին սպասվում: Ծրագրի պատասխանատու Նաիրա Հարությունյանը մեզ սովորեցրեց այնպիսի վարժություննոր, որոնք կկարողանանք կիրառել երեխաների հետ: